Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ից աշխատանքային այցով կգտնվի Փարիզում:
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննայի և ֆրանսիացի այլ գործընկերների հետ:
Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի նաև Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովին:
Այս օրերին աշխատանքային այցով Փարիզում էր Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ով երեկ հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեի հետ: