Մատչելիության հղումներ

Հռոմի պապը դատապարտել է վարձկանների մասնակցությունն Ուկրաինայի պատերազմին


Հռոմի պապ Ֆրանցիսկոս, արխիվ
Հռոմի պապ Ֆրանցիսկոս, արխիվ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խստորեն դատապարտել է վարձկանների մասնակցությունն Ուկրաինայի պատերազմին: Նա ասել է, որ վարձկանների օգտագործումն ավելացնում է պատերազմից առանց այն էլ տուժող բնակիչների տառապանքները:

«Նորից կոչ եմ անում աղոթել նահատակվող Ուկրաինայի համար: Խնդրենք Տիրոջը խաղաղություն տա այդ տանջված ժողովրդին, որը շատ տառապանքներ է տեսնում պատերազմում ներգրավված վարձկաններից», - ասել է կաթոլիկ հովվապետը:

Հռոմի պապն անվանական չի նշել, թե կողմերից որ մեկն է վարձկաններ օգտագործում այդ պատերազմում:

Մինչդեռ, Եվրոպական միությունը պատժամիջոցների ցանկում է ներառել «Վագներ» անվամբ մասնավոր ռուսական ռազմական ընկերությունը, որն, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, վարձկաններ է հավաքագրում և ուղարկում ուկրաինական ճակատ:

Նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ այդ խումբը մասնավոր է և Ռուսաստանի պետությունը չի ներկայացնում: Նրա խոսքով՝ «պայմանագրեր կնքած մարդիկ կարող են աշխատել որտեղ կուզեն՝ պայմանով, որ չեն խախտի Դաշնության օրենքները»:

Ուկրաինայի և արևմտյան երկրների քաղաքական և իրավապաշտպան շրջանակների փոխանցմամբ՝ «վագներականները» 2014 թվականից սկսած պատերազմի հանցագործություններ են կատարում Ուկրաինայում և նույն դաժանությամբ են գործում նաև Սիրիայում:

XS
SM
MD
LG