Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գնահատմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների երեկվա հանդիպումը Վաշինգտոնում կարևոր էր:
«Երեկ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կարևոր հանդիպում են ունեցել։ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը երկկողմ խաղաղության պայմանագրի առարկայական բանակցային գործընթացին հուսադրող է», - Թվիթերում գրել է Եվրամիության պաշտոնյան։
Միացյալ Նահանգների միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը «պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»։
Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։