Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Բայրամովը հայտնել էր, որ Վաշինգտոնում Միրզոյանի հետ հանդիպմանը նախատեսում է քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը։