Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերն այցելել է Չինաստան


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Ժողովրդական համագումարները մեծ տանը, Պեկին, 4 նոյեմբերի, 2022թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Ժողովրդական համագումարները մեծ տանը, Պեկին, 4 նոյեմբերի, 2022թ.

Այսօր մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մեկօրյա այցը Չինաստան:

Մայրաքաղաք Պեկինում՝ «Ժողովրդական համագումարների մեծ տուն» համալիրում, Գերմանիայի կառավարության ղեկավարին ընդունել է նախագահ Սի Ծինպինը:

Կանցլերը գովեստով է խոսել երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցության ընդարձակման ուղիներին և միջազգային զարգացումներին առնչվող թեմաները նախագահի հետ քննարկելու հնարավորության մասին:

«Սա է նպատակը, և ես ուրախ եմ, որ այսօր մենք միասին դա կանենք»,- ասել է Օլաֆ Շոլցը Սի Ծինպինին:

Շոլցը «Մեծ յոթնյակի» երկրների առաջին լիդերն է, ով անցած երեք տարիների ընթացքում և COVID-19 համավարակի ավարտից հետո այցելում է Չինաստան:

Գերմանիայի կանցլերը Չինաստանի նախագահին կոչ է արել Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար ազդեցություն գործել Ռուսաստանի վրա:

Նրա այցի արդյունքները պետք է վկայեն այն մասին, թե որքանով է լուրջ և հեռու գնացող համաշխարհային գերտերության անշեղորեն վերածվող Չինաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու և կոմունիստական ռեժիմին դիմակայելու Գերմանիայի մտադրությունը:

Եվրոպայի տնտեսական առաջատար Գերմանիան և Չինաստանը սերտ տնտեսական կապեր ունեն: Գերմանական մեքենաները, սարքավորումները և տեխնոլոգիաները մեծ պահանջարկ ունեն Չինաստանում և այդ երկրի արագ զարգացման գրավականներից են:

Չինաստանը 2016 թվականից դարձել է Գերմանիայի միակ ամենամեծ առևտրային գործընկերը:

XS
SM
MD
LG