Մատչելիության հղումներ

Պենտագոն. «ԱՄՆ-ի թիվ մեկ մրցակիցը Չինաստանն է, իսկ Ռուսաստանը սուր սպառնալիք է»


Պենտագոնը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Վիրջինիայի նահանգ:
Պենտագոնը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, արխիվ, Վիրջինիայի նահանգ:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2022 թվականի Ազգային պաշտպանության ռազմավարության հայեցակարգի ամբողջական տարբերակը, որի համաձայն՝ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ կապի խողովակները:

Պենտագոնը չի տեսնում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու մտադրության մասին վկայող նշաններ:

Պենտագոնին անհանգստացնում է «Ռուսաստանի և Իրանի դաշինքի շարունակվող ամրապնդումը»:

Ըստ Պենտագոնի հրապարակած փաստաթղթի, Ամերիկայի համար թիվ մեկ սպառնալիքը Չինաստանն է:

«Չինաստանը մեր միակ մրցակիցն է, որն ունի միջազգային աշխարհակարգը փոխելու ցանկություն և դրան հասնելու կարողություն», - ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայեցակարգի հրապարակմանը նվիրված ասուլիսում:

Փաստաթղթում նշվում է նաև, որ Ռուսաստանը «սուր սպառնալիք է ԱՄՆ-ի համար»:

«Պենտագոնը պետք է ակտիվ ջանքեր բանեցնի ԱՄՆ-ի կենսական շահերի և մեր դաշնակիցների դեմ ուղղված ռուսական ագրեսիան զսպելու համար», - ասվում է փաստաթղթում:

XS
SM
MD
LG