Մատչելիության հղումներ

Բրյուսելում «կառուցողական» են որակում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների նիստի մթնոլորտը


Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովները գլխավորող փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովները գլխավորող փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը

Բրյուսելում «կառուցողական» են որակում երեկ Եվրամիության մայրաքաղաքում անցկացված՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ նիստի մթնոլորտը:

ԵՄ արտաքին գործողության ծառայության խոսնակ Նաբիլա Մասրալին նիստից հետո Թվիթերում գրել է. - «Բարձր ենք գնահատում կառուցողական մթնոլորտը և կողմերի պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը սահմանային խնդիրների լուծման ուղղությամբ»:

ՀՀ արտգործնախարարությունը երեկոյան հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների հանձնաժողովների երրորդ նիստում կողմերը պայմանավորվել են արագացնել համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:

XS
SM
MD
LG