Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը վերաբերող հարցեր, այս մասին ասվում է ռուսական կողմի հաղորդագրությունում։
Ռուսաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայության փոխանցմամբ՝ նախարարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի վրա։
«Նշվել է արևմտյան ԶԼՄ-ների ձեռնարկած տեղեկատվական արշավի վնասակարությունը, որը միջազգային բարդ իրավիճակի պայմաններում կարող է լարվածության վտանգավոր սրման հանգեցնել աշխարհի այս ռազմավարական կարևոր տարածքում»,- հայտարարում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: