Լրագրողների հետ ճեպազրույզի ընթացքում «Զանգեզուրի միջանցքի կազմակերպման հարցով ջանքերի» մասին հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է՝ թեման Սոչիում քննարկվել է:
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։ Տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում քննարկվել է»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Զախարովայի խոսքերով՝ համապատասխան աշխատանքը կշարունակվի երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։