Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետի այցն Իրան բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում․ Ռաիսի


Հայաստանի վարչապետի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, անկասկած, բեկումնային կլինի երկու երկրների զարգացման գործում, հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ընթացքում։

«Երկու երկրների միջև լավ հարաբերությունները միանշանակ դրական ազդեցություն կունենան տարածաշրջանում և աշխարհում»,- հայտարարել է Ռաիսին։

Իրանի նախագահի խոսքով՝ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար։

Նա վերստին պնդել է՝ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանային դերակատարները։ «Օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի», - հայտարարել է նախագահ Ռաիսին։

Փաշինյանն այսօր է մեկնել Թեհրան՝ Իրանի նախագահի հրավերով։

XS
SM
MD
LG