Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Թեհրանում կկայանա ցույցերի շուրջ 1000 մասնակցի դատավարությունը


Այս շաբաթ Թեհրանում կմեկնարկեն վերջին շաբաթներին ծավալված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված շուրջ 1000 անձանց դատավարությունները։ Այսօր վկայակոչելով Իրանի դատական համակարգի ղեկավարներին՝ այս մասին տեղեկացրել է կիսապաշտոնական Tasnim գործակալությունը։

«Շուրջ հազար մարդ, որ մասնակցել է վերջին իրադարձությունների ընթացքում արձանագրված սաբոտաժի ակտերին, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցների սպանություններին և հանրային սեփականության հրկիզումներին, այս շաբաթ կկանգնի Հեղափոխական դատարանի առջև», - հայտարարել է Թեհրանի մարզային դատարանի նախագահը։

Նա նաև նշել է, որ դատավարությունները բաց կլինեն հանրության համար։

Իրավապաշտպանների տեղեկություններով՝ վերջին վեց շաբաթներին երկրի ողջ տարածքում ծավալված բողոքի ակցիաների ընթացքում 283 ցուցարար և անվտանգության ծառայության 34 աշխատակից է զոհվել։ Բողոքի ակցիաները Իրանում մեկնարկեցին սեպտեմբերի կեսերին, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ 22-ամյա Մահսա Ամինիի՝ ոստիկանական բաժանմունքում արձանագրված մահվան մասին։ Ամինին բերման էր ենթարկվել գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG