Պոլսո Հայոց Պատրիարք Տեր Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանել է Հայաստան։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Պոլսո Հայոց Պատրիարքն առանձնազրույց են ունեցել։
Առաջիկա օրերին Սահակ Պատրիարքը կմասնակցի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: