Մատչելիության հղումներ

Բայդենը կասկածով է վերաբերվում միջուկային զենքի չկիրառման Պուտինի հավաստիացումներին


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Ջո Բայդենը կասկածով է վերաբերվում Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինայում միջուկային զենք կիրառել։

«Եթե նա մտադրություն չունի, ինչո՞ւ է անընդհատ խոսում այդ մասին, ինչո՞ւ է խոսում մարտավարական միջուկային զենք կիրառելու ունակության մասին», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Ռուսաստանի նախագահը երեկ «Վալդայան ակումբում» իր ելույթում հայտարարել է, թե Մոսկվան չի սպառնում միջուկային զենք կիրառել և միայն պատասխանել է արևմտյան առաջնորդների միջուկային շանտաժին։ Պուտինը նաև կրկնել է պնդումը, թե Ուկրիանան, ծրագրել է «կեղտոտ ռումբ» օգտագործել իր տարածքում։

XS
SM
MD
LG