Մատչելիության հղումներ

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը հնարավոր է հանդիպեն ամսվա վերջին․ «Վեդոմոստի»


Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում Սոչիում, 26-ը նոյեմբերի, 2021թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսասատնում և եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, իր դիվանագիտական աղբյուրներին հղում անելով՝ գրում է ռուսական «Վեդոմոստի»-ն:

Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը սկսել է նախապատրաստվել Աստանայում, հոկտեմբերի 14-ին ԱՊՀ գագաթնաժողովում, Պուտինի ելույթից հետո:

Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ բանակցությունները կարող են անցնել հոկտեմբերի վերջին օրերին, որպես հանդիպման վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին, սակայն ավելի հավանական է, որ եռակողմ հանդիպումը տեղի ունենա Սոչիում:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ երկու հանդիպումները՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանի և Ֆրանիսայի նախագահ Էմանյուել Մակրոնի մասնակցությամբ Պրահայում էին՝ հոկտեմբերի 6-7 -ին, Եվրոպական քաղաքական հանրության հավաքի ընացքում:

XS
SM
MD
LG