Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 231-ով, բուժվածներինը՝ 415-ով, մահվան դեպք չի գրանցվել


Երևանի փողոցներից մեկում, արխիվային լուսանկար
Երևանի փողոցներից մեկում, արխիվային լուսանկար

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 231-ով՝ հասնելով 445 հազար 100-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 415-ով՝ հասնելով 434 հազար 17-ի:

Իրականացվել է 3 հազար 34 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 226 հազար 167-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 706 է:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 512 մարդ:

Պատվաստում

Հոկտեմբերի 23-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 265 հազար 97 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 151 հազար 753 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 27 հազար 594 քաղաքացի, բուստեր ստացել է 80 հազար 22 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG