Մատչելիության հղումներ

Խերսոնի շրջանում Դնեպրն անցնելիս 4 մարդ է զոհվել հրթիռի հարվածից


Ուկրաինա - Լաստանավային անցում Դնեպր գետի վրա, օգոստոս, 2022թ.
Ուկրաինա - Լաստանավային անցում Դնեպր գետի վրա, օգոստոս, 2022թ.

Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական Խերսոնի շրջանի իշխանությունները պնդում են, որ Դնեպր գետն անցնելիս չորս մարդ է զոհվել հրթիռային հարվածի հետևանքով։

Ռուսական պետական լրատվամիջոցների համաձայն՝ նախորդ գիշեր ուկրաինական զորքերն արձակել են 12 HIMARS հրթիռ, դրանցից մեկն ընկել է Անտոնովսկի կամրջի տարածքում, որը հրետակոծությունից հետո մի քանի ամիս է չի գործում։

Անտոնովսկի կամրջի գնդակոծության մասին հաղորդում են նաև ուկրաինական լրատվամիջոցները։

Խերսոնի կամրջի վրա և դրա մոտակայքում ռուսների կողմից կառուցված անցման վրա հերթական հարվածն է հասցվել երեկ երեկոյան, գրում է «Ուկրաինսկա պրավդա»-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG