Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ամփոփելով երևանյան հանդիպումները Հայաստանի իշխանությունների հետ՝ հայտարարել է, թե միջազգային դերակատարները Ղարաբաղի հարցի լուծման նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում:
«Միջազգային խաղացողները, որոնք փորձում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, արցախյան խնդիրը ստորադասում են։ Պետք է բաց ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկություններ չեն ներկայացնում», - նշել է Հարությունյանը:
Մանրամասներ Արցախի առաջնորդը չի հայտնել, միաժամանակ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը չի հրաժարվելու անկախությունից. - «Բայց դա չի խանգարում մեզ իրացնելու ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան ազգերի ինքնորոշման կարևոր նորմը, և մեր պայքարը լինելու է այդ նորմի շրջանակներում»։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ