Ռուսական զորքերն են պատասխանատու ռազմական հանցագործությունների ճնշող մեծամասնության համար, որոնք կատարվել են Ուկրաինայում լայնածավալ ներխուժման ժամանակ, ասվում է ՄԱԿ-ի Ուկրաինայի հետաքննության հանձնաժողովի կողմից Գլխավոր ասամբլեայի համար պատրաստված զեկույցում:
Ըստ զեկույցի հակիրճ ամփոփագրի՝ ռազմական իրադարձությունները Ուկրաինայի Կիևի, Չեռնիգովի, Խարկովի և Սումիի շրջաններում, ՄԱԿ-ի անկախ միջազգային հանձնաժողովը հետաքննում է փետրվարի վերջից։
Հանձնաժողովի փորձագետներն այցելել են 27 բնակավայրեր՝ այնտեղ հարցազրույցներ վերցնելով ավելի քան 190 տուժածներից ու վկաներից։
Հանձնաժողովի փորձագետները փաստագրել են պայթուցիկ զենքի կիրառմամբ բնակավայրերում անկանոն հարձակումների դեպքեր:
Ըստ զեկույցի՝ ռուս զինծառայողների հարձակումների փաստեր են արձանագրվել փախուստի փորձ կատարած քաղաքացիական անձանց վրա։
Զեկույցը նաև թվարկում է «արտադատական հաշվեհարդարների, ապօրինի կալանավորման, խոշտանգումների, վատ վերաբերմունքի, բռնաբարության և սեռական բռնության այլ ձևեր, որոնք իրականացվել են չորս շրջաններում Ռուսաստանի զինված ուժերի կողմից բռնակցված տարածքներում»։
«Հաշվի առնելով հայտնաբերված խախտումների լրջությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհերքելի անհրաժեշտություն կա», - ասված է երեկ հրապարակված ամփոփագրում: