Մատչելիության հղումներ

Ըստ Պեսկովի՝ ՌԴ-ին բռնակցված ուկրաինական շրջանները գտնվում են միջուկային զինանոցի պաշտպանության ներքո


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանին բռնակցված չորս ուկրաինական շրջանները գտնվում են Ռուսաստանի միջուկային զինանոցի պաշտպանության ներքո:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք շրջանները գտնվում են Մոսկվայի միջուկային հովանու ներքո, Ռուսաստանի նախագահի խոսնակը ասել է․ - «Այդ բոլոր տարածքները Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն են, և դրանք բոլորը պաշտպանված են։ Դրանց անվտանգությունն ապահովվում է նույն մակարդակի վրա, ինչպես Ռուսաստանի բոլոր տարածքները»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ ամիս հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է միջուկային զենք կիրառել, եթե անհրաժեշտ լինի պաշտպանելու Ռուսաստանի «տարածքային ամբողջականությունը»։

Կրեմլի ղեկավարը նաև պնդել է, որ այն տարածքները , որոնք Մոսկվան զավթել է Ուկրաինայից, «ընդմիշտ» կդառնան Ռուսաստանի մաս։

XS
SM
MD
LG