Մատչելիության հղումներ

ՌԴ Դաշնության խորհուրդը վավերացրեց ուկրաինական չորս շրջանները բռնակցելու համաձայնագրերը


Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստ, արխիվ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նիստ, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը այսօր վավերացրեց ուկրաինական չորս շրջանները Ռուսաստանին բռնակցելու համաձայնագրերը։

Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն մինչ քվեարկությունը դիմելով սենատորներին ասաց․ - «Համոզված եմ՝ այսօր մենք կընդունենք բախտորոշ, երկար սպասված և միակ ճիշտ որոշումը»։

Փաստաթղթային առումով դրանք 4 համաձայնագրեր են՝ ստորագրված Ռուսաստանի նախագահի և Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ռուսական վարչակազմերի ղեկավարների միջև։

Դրանցից յուրաքանչյուրն առաձին դրվեց քվեարկության և վավերացվեց միաձայն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG