Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Էդգար Ղազարյանին ծեծել են, իրավապահները զբաղվում են ահազանգով


Էդգար Ղազարյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը հոկտեմբերի, 2022թ.
Էդգար Ղազարյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 18-ը հոկտեմբերի, 2022թ.

Ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու ահազանգի մասին տվյալները Ոստիկանությունն արդեն ուղարկել է Քննչական կոմիտե, «Ազատությանը» փոխանցեցին իրավապահները։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ղազարյանն արդեն դուրս է գրվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից։ Նա պնդում է՝ այսօր առավոտյան իրենց շենքի բակում երկու անձ հարձակվել է իր վրա, հայհոյանքներ տվել ու սկսել հարվածել։ Ընդդիմադիր գործչի խոսքով՝ իրեն գցել են գետնին ու հիմնականում գլխին հարվածել, հետո հեռացել են։

Ղազարյանն ասում է՝ հարձակվողները որևէ պահանջ իրեն չեն ներկայացրել, ու պնդում է՝ հարձակումն իր քաղաքական գործունեության պատճառով է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG