Մատչելիության հղումներ

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանում մարդու իրավունքների ոտնահարումների համար պատասխանատուների դեմ


 Մահսա Ամինիի լուսանկարը
Մահսա Ամինիի լուսանկարը

Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանում մարդու իրավունքների ոտնահարումների համար պատասխանատուների դեմ։

Սև ցուցակում ընդգրկվել է 11 պաշտոնյա, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչներ և չորս կազմակերպություն, որոնց Բրյուսելը մեղադրում է Իրանում սեպտեմբերի կեսերին Մահսա Ամինիի մահվան պատճառով բռնկված բողոքի ցույցերը բռնի ուժով ճնշելու համար։

Եվրամիության պաշտոնյաները հայտարարել են, որ պատրաստ են քննարկել նաև Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները՝ Ռուսաստանին անօդաչու սարքերի հնարավոր մատակարարումների հետ կապված։

Իրանը հերքում է Ուկրաինայում պատերազմող Ռուսաստանին զենք մատակարարելու մասին պնդումները, հայտարարելով, որ այդ տեղեկությունները հատուկ տարածում են արևմտյան աղբյուրները։

XS
SM
MD
LG