Մատչելիության հղումներ

Բայդենը չի կարծում, որ Պուտինը կհամարձակվի մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայում


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեն, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդեն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի համոզմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար թե Ուկրաինայում համարձակվի միջուկային մարտավարական զենք կիրառել: Այդ մասին Բայդենն ասել է CNN հեռուստակայանի թղթակցի հետ այսօրվա զրույցում:

«Չեմ կարծում, որ նա այդ քայլին դիմի, բայց համոզված եմ, որ նրա կողմից անպատասխանատվություն էր այդ հնարավորության մասին ակնարկելը»,- նշել է Բայդենը:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինայում տակտիկական միջուկային զենքի կիրառումը կհանգեցնի «սարսափելի հետևանքների»:

Անցած հինգշաբթի օրը Բայդենը հայտարարել է, որ առաջին անգամ Կարիբյան ճգնաժամից ի վեր «աշխարհը բախվում է միջուկային զենքի կիրառման վտանգին՝ եթե իրադարձությունները շարունակեն այս հունով զարգանալ»:

Բայդենն ավելի վաղ ասել է, թե բավական լավ գիտի Պուտինին և ենթադրում է, որ «նա չի կատակում, երբ խոսում է միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին»:

XS
SM
MD
LG