Մատչելիության հղումներ

Ե՛վ ՆԱՏՕ-ն, և՛ Ռուսաստանը մտադիր են միջուկային ուժերի ծրագրված զորավարժություններ անցկացնել


ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբի
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբի

Ե՛վ ՆԱՏՕ-ն, և՛ Ռուսաստանը մտադիր են իրենց միջուկային ուժերի ծրագրված զորավարժություններ անցկացնել։

Պենտագոնը և ԱՄՆ հետախուզությունը վերահսկում են Ռուսաստանում միջուկային զենքի ցանկացած տեղաշարժ զորավարժությունների ընթացքում, որոնք, ըստ ԱՄՆ պաշտոնյաների հայտարարությունների, պետք է տեղի ունենան մինչև ամսվա վերջ:

Ըստ ԱՄՆ-ի՝ ռուսական նման զորավարժություններ անցկացվում են ամեն տարի, և, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ, դրանք կներառեն հրթիռների արձակում և ռազմավարական օբյեկտների տեղակայում։

Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին ասել է, որ Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը և Ուկրաինայի հետ պատերազմի ժամանակ զորավարժություններ անցկացնելու որոշումը անպատասխանատու է։

Իր հերթին ՆԱՏՕ-ն այսօր կսկսի իր ամենամյա միջուկային զորավարժությունները, որոնց կմասնակցեն 14 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը։

Դրանք կներառեն միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ ինքնաթիռներ, թեև ինքնաթիռում ռազմական զենք չի լինի: Ընդհանուր առմամբ, վարժանքներին կմասնակցի մինչև 60 ինքնաթիռ, այդ թվում՝ ժամանակակից կործանիչներ, հետախուզական և տանկեր:

Թռիչքները կիրականացվեն Բելգիայի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային ծովի վրայով։

Զորավարժությունների նպատակն է ապահովել, որ ՆԱՏՕ-ի միջուկային զսպիչ միջոցները մնան «վստահելի, արդյունավետ, անվտանգ և հուսալի», ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG