Մատչելիության հղումներ

Սահմանին երեք անցակետի հարցով Երևանը սպասում է Բաքվի դրական արձագանքին


Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը մի քանի ամիս է պաշտոնապես շրջանառվում է, Թվիթերում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Օգոստոսի 18-ին իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում՝ e-draft.am-ում, քննարկման է դրվել հայ-ադրբեջանական երեք ավտոմոբիլային անցակետերի ստեղծելու նախագիծ։

Եթե կառավարությունը հավանություն տա, անցակետերը կտեղադրվեն Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքից դեպի պետական սահմանի M11 մայրուղի, ինչպես նախագծում է նշված՝ «ադրբեջանական կողմից դեպի Քելբաջար, Արարատի մարզի Երասխ համայնքում՝ դեպի Սադարակ, Սյունիքի Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ՝ M2 մայրուղու վրա, դեպի Ղուբաթլու»:

Պետական եկամուտների կոմիտեն էլ, իր հերթին, նույն այդ վայրերում նոր մաքսային կետեր ստեղծելու ու մաքսային հսկողության գոտիներ սահմանելու նախագծեր է շրջանառության մեջ դրել։

Հայ-ադրբեջանական սահմանին երեք նոր մաքսակետերում գործելու են բոլորովին նույն պայմանները, ինչ մյուս բոլոր մաքսակետերում են, որևէ տարբերություն չի լինելու, «Ազատությանը» փոխանցել էին Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)՝ նշելով՝ դրանք գործելու են ՀՀ և ԵՏՄ մաքսային օրենսդրության համապատասխան։

Չնայած ո՛չ խաղաղության պայմանագիր կա Ադրբեջանի հետ կնքված, ո՛չ սահմանազատում է իրականացվել, ո՛չ ապաշրջափակման պայմանավորվածության մասին հրապարակային հայտարարվել, բայց Հայաստանի վարչապետը օգոստոսի 4-ին ադրբեջանցիներին հրավիրում էր մի քանի կետով Հայաստանի սահմանը հատել, ԱԱԾ ու ՊԵԿ ղեկավարներին էլ տալիս հանձնարարական՝ ապահովել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

XS
SM
MD
LG