«Հայաստանը մինչև հիմա դուրս չի բերել զինված ուժերը ադրբեջանական տարածքից», - պնդել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովին։
«Մենք դեռևս համբերություն ենք դրսևորում, սակայն դա անսահման չէ։ Եթե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այդ երկու կարևոր կետերը չիրականացվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան գործելու համարժեք», - սպառնացել է Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի առաջնորդը նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության շուրջ հնչող մտահոգություններին է արձագանքել։ «Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվի Ադրբեջանի Սահմանադրությամբ։ Մենք որևէ կողմի հետ չենք պատրաստվում քննարկել մեր ներքին հարցերը։ Եվ որքանով ես եմ հասկանում, Պրահայի քննարկումների արդյունքներով այդ թեման քառակողմ հանդիպման մասնակիցներից որևէ մեկի մոտ տարակարծության տեղիք չի տվել», - հայտարարել է Ալիևը։