Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Արևմուտքը զարգացող երկրների վրա ճնշում է բանեցրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի տարածքներում հանրաքվեների վերաբերյալ հակառուսական բանաձևն անցկացնելու համար:
Այդ մասին Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է Հանրային հեռուստատեսության թղթակցի հետ այսօրվա զրույցում:
«Արևմուտքը՝ բացահայտ և առանց ամոթի, սպառնալով զարգացող երկրներին, կիրառել է դիվանագիտական ահաբեկչության և ձեռքերը ոլորելու մեթոդներ: Մենք այդ ամենը հրաշալի գիտակցում ենք, և սուտ են ամերիկացիների պնդումները, թե նրանք ոչ մեկին չեմ համոզում, թե իբր նրանք {զարգացող երկրները} ինքնուրույն են քվեարկում»,- ասել է Լավրովը:
Ուկրաինայի չորս տարածքների բռնակցումը դատապարտող բանաձևին կողմ են քվեարկել 143 երկրներ, դեմ՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան և Սիրիան:
Ձեռնպահ են քվեարկել 35 պետություններ, այդ թվում՝ Հայաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյկան Հանրապետությունը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: