Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է շինտեխնիկան թիրախավորելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հաղորդումը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, թե իբր հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ»:
ՊՆ խոսնակն այս լուրը հերթական ապատեղեկատվությունն է որակել:
Այսօր առավոտյան էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը փոխանցել էր, որ կեսգիշերն անց Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: