Երեկ ժամը 22:10-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ - ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
«Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան», - ասված է հաղորդագրությունում:
Ադրբեջանական կողմն էլ պնդում է, թե երկուշաբթի օրը նույն ժամերին հայկական կողմն է Վարդենիսի տարածաշրջանի սահմանագոտում գնդակոծել իրենց դիրքերը: