Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան «ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողական բանակցությունների համար միավորող ցանկացած հարթակ»


Մեծ Բրիտանիան ողջունում է ցանկացած հարթակ, որը միավորում է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողական բանակցությունների համար, հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ֆերգուս Օուլդը։

«Մեզ համար ամենակարևորն է տեսնել, որ ապագան կերտվում է երկխոսության, այլ ոչ թե բռնությունների միջոցով։ Մենք հատկապես ցանկանում ենք տեսնել ակտիվ, նշանակալի գործընթաց բանակցություններում։ Մեծ Բրիտանիան անմիջական մասնակցություն չունի բանակցություններում, բայց մենք պատրաստ ենք մեր ուժերի չափով օգնել բոլորին՝ մոտեցնելու կողմերին», - ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է բրիտանացի դիվանագետը։

Դեսպան Օուլդի կարծիքով՝ «այս տարածաշրջանում վերջին տասնամյակների անկայունությունը որևէ մեկին չի օգնել», մինչդեռ դիվանագետի համոզմամբ՝ Հարավային Կովկասը «ռազմավարական և տնտեսական» «մեծ ներուժ» ունի:

«Այն գտնվում է արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի խաչմերուկում, և տարածաշրջանի ներուժն օգտագործելու միակ ճանապարհը ամուր խաղաղությունն ու կայունությունն է, որը բխում է բոլորի և առաջին հերթին տարածաշրջանի բնակիչների շահերից»,- ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի նորանշանակ դեսպան Ֆերգուս Օուլդը:

XS
SM
MD
LG