Մատչելիության հղումներ

Բորելն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը


Արխիվ
Արխիվ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Ըստ «Ինտերֆաքսի»՝ հեռախոսազրույցի ընթացքում Բորելը Բայրամովին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Եվրամիության առաքելության նախապատրաստման մասին և նշել ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։

Բայրամովն, իր հերթին, ընդգծել է, որ «Ժնևի հանդիպման ժամանակ հայկական կողմին են ներկայացվել խաղաղության պայմանագրի տարրերը, անհրաժեշտ համարել հնարավորինս շուտ սկսել դրա և սահմանազատման ուղղությամբ աշխատանքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG