Մատչելիության հղումներ

Կրեմլը «տեղեկություն չունի» Ռուսաստանի և 4 տերությունների միջև բանակցություններ կազմակերպելու Թուրքիայի նախաձեռնության մասին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը տեղեկություն չունի Ռուսաստանի Դաշնության և արևմտյան չորս պետությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպելու թուրքական կողմի նախաձեռնության մասին: Ինչպես «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պաշտոնապես նման առաջարկներ չեն եղել Անկարայից։

Ավելի վաղ թուրքական Milliyet թերթը հայտնել էր, որ Թուրքիան պատրաստ է ուկրաինական հարցի շուրջ բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի և մի շարք արևմտյան երկրների միջև։ Ըստ թերթի՝ այս պլանն արդեն փոխանցվել է Վաշինգտոնին, և այնտեղից առաջին մեկնաբանությունները «շատ դրական» են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG