Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին կարող է տեղի ունենալ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը, արխիվ:
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը, արխիվ:

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են առաջիկա օրերին հանդիպում անցկացնել: Այդ մասին այսօր ասել է Թուրքիայի ղեկավարը, որի խոսքով, առաջիկայում պետք է գումարվի «Ասիական հարթակ» հավաքը:

«Այսօր պարոն Պուտինի ծննդյան օրն է, մենք խոոսեցինք հեռախոսով, ես շնորհավորեցի նրան: Մենք քննարկեցինք նաև ընթացիկ իրավիճակը: Եթե պարոն Պուտինը մասնակցի ասիական բանակցություներին, մենք կարող ենք այնտեղ հանդիպել, քննարկել երկկողմ հարցերը և Ուկրաինայի թեման: Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 3-4 օրից»,- ասել է Էրդողանը:

Վերջին անգամ երկու լիդերները հանդիպել են սեպտեմբերի 16-ին Սամարղանդում (Ուզբեկստան) գումարված Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG