Մատչելիության հղումներ

Էրդողան. «Պուտինը ցանկանում է արագ ավարտել հակամարտությունն Ուկրաինայի հետ»


Նախագահներ Վլադիմիր Զելենսկին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը:
Նախագահներ Վլադիմիր Զելենսկին, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը:

Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս արագ ավարտել հակամարտությունն Ուկրաինայի հետ:

«Ուզբեկստանում ես հանդիպել եմ նախագահ Վլադիմիր Պուտինին և հանգամանալից բանակցություններ եմ անցկացրել»,- ասել Էրդողանը, նշելով, թե, իր տպավորությամբ, Պուտինն ուզում է հնարավորինս արագ ավարտել» պատերազմը:

Էրդողանի խոսքով, «հիմա այս գործը {պատերազմն Ուկրաինայում} բավական բարդ է ընթանում»:

«Կարծում եմ, առաջընթաց, լուրջ քայլ կկատարվի»,- ասել է Էրդողանը և ավելացրել, որ ինքն անձամբ ձգտում է, որ «ճակատամարտը խաղաղությամբ ավարտվի»:

Անցած ուրբաթ օրը Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները Սամարղանդում (Ուզբեկստան) հանդիպել են Շանհայան համագործակցության գագաթնաժողովում և դրա շրջանակներում առանձնազրույց են անցկացրել:

Պուտինը հանդիպումից հետո ասել է, թե Էրդողանը չի առաջարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպում կազմակերպել:

Միաժամանակ Պուտինն ասել է, որ Թուրքիայի ղեկավարը լուրջ ներդրում ունի իրավիճակը կայունացնելու և, մասնավորապես, պարենային ճգնաժամը լուծելու գործում:

XS
SM
MD
LG