Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի զորակոչիկների խումբը տեղակայվել է Լուգանսկի շրջանում


Ռուսաստանցի զորակոչիկները մեկնում են Ուկրաինայի ճակատ:
Ռուսաստանցի զորակոչիկները մեկնում են Ուկրաինայի ճակատ:

Մասնակի զորակոչով զինվորագրված ռուսաստանցիների առաջին խումբը տեղակայվել է Լուգանսկի «ժողովրդական հանրապետության» տարածքում: Այդ մասին Տելեգրամ ալիքում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Գերատեսչությունը նշել է, որ ուսումնական փուլից հետո այդ զինծառայողները կսկսեն «վերահսկել հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ազատագրված տարածքները»:

Նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին է արձակել Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացնելու հրամանագիրը:

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի փոխանցմամբ, այդ զորահավաքով բանակում ծառայության կանցնի մոտ 300 հազար մարդ:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պարզաբանմամբ, զորակոչվում են մինչև 35 տարեկան շարքայինները և սերժանտները, մինչև 50 տարեկան կրտսեր սպաները և մինչև 55 տարեկան բարձրաստիճան սպաները:

XS
SM
MD
LG