Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Թայվանի ինքնապաշտպանությանը․ Քամալա Հարիս


ԱՄՆ-ի փոխնախագահ Քամալա Հարիսը Ճապոնիայում ելույթ ունենալով ամերիկացի նավաստիների առաջ՝ ասել է, որ Չինաստանը խաթարում է միջազգային կանոնների վրա հիմնված առանցքային տարրերը, սպառում է ազատ նավագնացությանը, օգտագործում է իր ռազմական ու տնտեսական հզորությունը հարևաններին պարտադրելու և վախեցնելու համար։

Նա նշել է, որ մտահոգիչ վարքագիծ են տեսնում Հարավ-Չինական և Արևելա-Չինական ծովերում, իսկ բոլորովին վերջերս՝ սադրանքներ Թայվանի նեղուցում և հայտարարել, որ Վաշինգտոնը կխորացնի ոչ պաշտոնական կապերը Թայվանի հետ։

«Մենք կշարունակենք դեմ լինել ստատուս-քվոյի միակողմանի որևէ փոփոխության։ Մենք կշարունակենք աջակցել Թայվանի ինքնապաշտպանությանը՝ մեր երկարատև քաղաքականությանը համապատասխան։

Թայվանը կենսունակ ժողովրդավարություն է, որը նպաստում է գլոբալ բարիքին՝ տեխնոլոգիաներից մինչև առողջապահություն և ավելին, ու Միացյալ Նահանգները կշարունակի խորացնել ոչ պաշտոնական կապերը», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG