Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մոբիլիզացիոն կենտրոն է տեղակայելու Վերին Լարսում


Ռուսաստանցիները փորձում են Վերին Լարսով հեռանալ և խուսափել զորահավաքից
Ռուսաստանցիները փորձում են Վերին Լարսով հեռանալ և խուսափել զորահավաքից

Վլադիկավկազից ստացված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանը Հյուսիսային Օսիայում՝ Վերին Լարսի անցակետում կտեղակայի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կենտրոն, հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածաշրջանային վարչությունը:

Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանին երեք օրում գոյացել է մոտ երկու հազար ավտոմեքենաների հերթ: Ոտքով սահմանն անցնելու արգելք դեռ չկա:

Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարելու նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումից հետո տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ՝ հիմնականում արական սեռի չափահաս քաղաքացիներ, սկսել են հեռանալ երկրից:

Ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթեր են դեպի Ղազախստանի և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետեր տանող ավտոճանապարհներին:

Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանից զորակոչիկների զանգվածային արտագաղթի մասին լուրերը չափազանցված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG