Մատչելիության հղումներ

Մոսկվան հայտնում է ուկրաինական թիրախներին հարվածելու, Կիևը՝ ռուսների գրոհները հաջողությամբ հետ մղելու մասին


Ռուսաստանի բանակը շարունակում է Դոնբասում և Խերսոնի շրջանում հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին, ամենօրյա ճեպազրույցում հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:

Նրա փոխանցմամբ, Նիկոլաևում ռուսները գերճշգրիտ զենքով հարվածել են ուկրաինացիների հրետանավորների ճամբարին, վայր են գցել ուկրաինական անօդաչուներ և ոչնչացրել են մի հակաօդային պաշտպանության համակարգ:

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբն, իր հերթին, հաղորդել է Բախմուտի և Սոլեդարի շրջաններում ռուսների գրոհները հաջողությամբ ետ մղելու, ռուսական ուժերի դիրքերին, տեխնիկային և հակաօդային պաշտպանության համակարգերին մոտ 20 հարված հասցնելու մասին:

XS
SM
MD
LG