Մատչելիության հղումներ

Զելենսկին խոստացել է, որ Ուկրաինան դասալիքներին կվերաբերվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս զինվորներին, ովքեր կհանձնվեն Ուկրաինային, կվերաբերվեն «քաղաքակիրթ ձևով»։

Իր գիշերային ուղերձում Զելենսկին կոչ է արել ռուսներին փախչել կամ միանգամից հանձնվել ճակատում:

Սա հաջորդում է Ռուսաստանի նախագահի ՔՕ-ում կատարված մի շարք լրացումները ստորագրելուն, որոնցով ռազմական գործողությունների ընթացքում սեփական կամքով գերի հանձնվելու համար սահմանվում է 3-ից 10 տարվա ազատազրկում։

Խոսելով ռուսերեն՝ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ռուսներին հանձնվել Ուկրաինային, այլ ոչ թե հակամարտությունից հետո որպես ռազմական հանցագործ դատվելու վտանգի ենթարկվել:

Ուկրաինան դասալիքների հետ կվերաբերվի միջազգային կոնվենցիաներին համապատասխան և որևէ մեկին չի վերադարձնի Ռուսաստան, եթե նրանք վախենում են հետևանքներից, ասել է նա։

XS
SM
MD
LG