Մատչելիության հղումներ

Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին քվեարկել է քաղաքացիների 10.03 տոկոսը


Ժամը 11-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 23 հազար 734 քաղաքացի: Սա քվեարկության իրավունք ունեցող 236 հազար 724 քաղաքացիների 10.03 տոկոսն է կազմում, փոխանցում են ԿԸՀ-ից:

Ամենաակտիվը Քաջարանն է` 23.40 տոկոս, ամենապասիվը Ջրվեժը` 4.95 տոկոս:

Համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում` մեծամասնական ընտրակարգով: Այստեղ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Գրանցվել է 14 կուսակցություն և 12 դաշինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG