Մատչելիության հղումներ

Անկարան «չի պատրաստվում ճանաչել» Դոնեցկի և Լուգանսկի հանրաքվեների արդյունքները


Անկարան չի պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի մարզերում անցկացվող հանրաքվեի արդյունքները, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակը: Իբրահիմ Քալընը թուրքական NTV հեռուստաալիքի եթերում ասել է՝ Թուրքիայի դիրքորոշումը այս հարցում նույնն է, ինչ Ղրիմի դեպքում:

«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: Մենք Ուկրաինայի կողքին ենք այս պատերազմում: Միակ երկիրը Թուրքիան է, որը փորձում է վերջ դնել պատերազմին»,- ասել է Քալընը:

Ուկրաինայի գրավյալ շրջաններում՝ Դոնեցկի, Լուգանսկի մարզերում, Խերսոնի, Զապորոժիեի շրջանների մի մասում երեկ մեկնարկել է հանրաքվե՝ Ռուսաստանին միանալու հարցով։ Ուկրաինան և Արևմուտքը հայտարարել են, որ չեն ընդունի այդ «ֆիկտիվ հանրաքվեների» արդյունքները։

XS
SM
MD
LG