Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2142-ով, բուժվածներինը՝ 2528-ով, մահացել է 10 մարդ


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2 հազար 142-ով՝ հասնելով 441 հազար 444-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 528-ով՝ հասնելով 428 հազար 59-ի:

Իրականացվել է 6 հազար 486 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 205 հազար 438-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 679-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 14 մարդ:

Պատվաստում

Սեպտեմբերի 18-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 252 հազար 516 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 148 հազար 535 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 24 հազար 35 քաղաքացի, բուստեր ստացել է 74 հազար 635 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG