Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2329-ով, բուժվածներինը՝ 2043-ով, մահացել է 7 մարդ


Հայաստանում անցած մեկ շաբաթում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 2 հազար 329-ով՝ հասնելով 436 հազար 727-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Նույն ժամանակամիջոցում բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 43-ով՝ հասնելով 423 հազար 359-ի:

Իրականացվել է 6 հազար 736 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 191 հազար 200-ի։

Հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 662-ի:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 16 մարդ:

Պատվաստում

Սեպտեմբերի 4-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 246 հազար 583 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 146 հազար 386 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 22 հազար 831 քաղաքացի, բուստեր ստացել է 72 հազար145 մարդ, փոխանցում է առողջապահական գերատեսչությունը:

XS
SM
MD
LG