Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե պատրաստվում է մյուս ամիս` հոկտեմբերի 20-ին մեկնել Ադրբեջան` Զանգելանի օդանավակայանի բացմանը մասնակցելու: Այդ մասին Ռեջեփ Էրդողանը լրագրողներին հայտնել է երեկ` Սամարղանդում կայացած գագաթնաժողովից հետո, որի շրջանակներում հանդիպել էր Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր երկրները անվերապահորեն և հստակ աջակցություն հայտնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Էրդողանը:
Առաջիկա այցից այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվել: