Մատչելիության հղումներ

Բաքուն հայտնում է ևս 21 զոհի մասին


Ադրբեջանցի զինվորականներ, արխիվ
Ադրբեջանցի զինվորականներ, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի սահմաններին ռազմական գործողությունների ընթացքում սպանված ևս 21 զինծառայողի անուն։

Այսպիսով ադրբեջանական կողմը մինչ օրս հաստատել է 71 զինվորի մահ։

Ավելի վաղ Բաքուն հայտնել էր 50 զոհի մասին՝ նշելով, որ զինվորականներից 10-ը լեյտանանտի կոչում ունեին,17-ը՝ սերժանտի, 3-ը՝ ենթասպայի։ Զոհերի թվում ևս18 շարքային կա։

Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 105 զոհվածի մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

XS
SM
MD
LG