Մատչելիության հղումներ

Բաքուն պատրաստ է Հայաստանին հանձնել շուրջ 100 զոհերի մարմինները


Բաքուն պատրաստ է հայկական կողմին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 զինծառայողի մարմին, նրանք դիմել են Կարմիր Խաչի միջնորդությանը։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակությունը հաստատեց այս տեղեկությունը, չմանրամասնելով, սակայն, թե երբ, որտեղ Երևանին կհանձնվեն զոհերի դիերը։

Այսօր ավելի վաղ Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովն էր հայտարարել այս մասին:

«Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին՝ դադարեցնել կրակը և պատրաստ է միակողմանիորեն հակառակ կողմին հանձնել հայ շուրջ 100 զինծառայողների մարմինները, որոնք զոհվել են սեպտեմբերի 12-ին և 13-ին», - նշված է ադրբեջանական գերատեսչության հայտարարության մեջ։

Հայ - ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին, հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհվածների մասին, կան նաև վիրավորներ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիական բնակչության շրջանում:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

XS
SM
MD
LG