Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով՝ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։
Կեսգիշերն անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիառելով նաև անօդաչու թռչող սարքեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայկական կողմին մեղադրեց «հայ-ադրբեջանական պետական սահմանի Դաշքեսանի, Քելբաջարի և Լաչինի ուղղություններով լայնածավալ սադրանքի» համար։