Մատչելիության հղումներ

Ադրբեջանական հատուկ ջոկատայինները Թուրքիայում զորավարժությունների են մասնակցում


Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ուժերը մասնակցում են Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժություններին: Ըստ Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդության, «Անսահման եղբայրություն-1» խորագրով վարժանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 22-ը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Սեպտեմբերի 5-ին էլ երկու երկրների ռազմաօդային ուժերը Գյանջայում են զորավարժություններ անցկացրել, հաղորդվել էր, որ «այդ նպատակով» Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդաչուների և տեխնիկական հարցերով անձնակազմի ու ինքնաթիռների խումբը ժամանել է Ադրբեջան: Զորավարժություններում ներգրավված զինծառայողների, զինտեխնիկայի, օդանավերի տեսակի և քանակի մասին չի հաղորդվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG