Մատչելիության հղումներ

Ուկրաինական ուժերը Խարկովի և Խերսոնի ուղղությամբ հաջողություններ են գրանցում. Օսթին


Ուկրաինական ուժերը երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովի և Խերսոնի ուղղություններում հաջողություններ են գրանցում, լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն կշարունակի իր օգնությունը Կիևին այնքան ժամանակ, որքան դա պահանջվի։

«Մենք տեսնում ենք հաջողությունը Խերսոնում։ Մենք տեսնում ենք որոշ հաջողություններ Խարկովում, և դա շատ հուսադրող է», - Պրահայում չեխ գործընկերոջ հետ հանդիպումից հետո ասել է Օսթինը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գիշերային տեսաուղերձում պնդել էր, որ ուկրաինական զորքերն անցած շաբաթ ազատագրել են տասնյակ բնակավայրեր։ Ռուսական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս հայտարարությունը։ Սակայն այսօր Ռուսաստանի կողմից նշանակված` Խարկովի օկուպացված շրջանների ղեկավարը «Россия-24» հեռուստաընկերությանը հայտնել է, որ ուկրաինացիները «էական հաղթանակ» են տարել արևելյան շրջանում:

XS
SM
MD
LG