Հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:
«Մանրամասն քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Նշվել է հայ - ադրբեջանական սահմանին կայունության ու անվտանգության ապահովման, տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման համակարգված ջանքերի կարևորությունը», - փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը վերահաստատել են եռակողմ համաձայնագրերը հետևողականորեն իրականացնելու մտադրությունը։
Ռուսական կողմը նշում է, որ Ադրբեջանի առաջնորդը նաև տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրամիության միջնորդությամբ կայացած հայ - ադրբեջանական հանդիպման մասին:
Ադրբեջանական կողմը հեռախոսազրույցի մասին առայժմ չի հաղորդել: